Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը գրում է․
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հարցում էր ուղարկել տրանսպորտի ծախսերի և ինքնարժեքի վերաբերյալ։ Ի պատասխան՝ քաղաքային իշխանությունը տրամադրել է ծախսերի աղյուսակ, ըստ որի՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի 2025 թվականին կանխատեսվող ծախսը կազմում է 19, 361, 857, 088 դրամ։ Իսկ Երևան քաղաքի բյուջեի մեջ նույն ծախսը գրված է 17, 278, 234, 900 դրամ։
Ստացվում է՝ 2 մլրդ ավելի դրամի տարբերություն։ Սա սխալ պլանավորման և աշխատել չիմանալու արդյունք է։ Այսինքն, քաղաքային իշխանությունները նույն ժամանակահատվածում նույն կանխատեսվող ծախսը տրամադրում են 2 մլրդ դրամի տարբերությամբ։
33