22 Հունվարի, 2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Արևմուտքի խոստումները՝ մի օր Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու վերաբերյալ սուտ են:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Գերմանիան, չնայած պատերազմին, շարունակել են կապեր պահպանել Ռուսաստանի հետ։

«Որոշ պետությունների համար, կարծում եմ, ի սկզբանե դա այնքան էլ թափանցիկ քաղաքականություն չէր։ Նրանք մեզ չեն աջակցել ՆԱՏՕ-ի կազմ մտնելու գործում: Եվ սրանք ընդամենը սուտ խոսքեր էին, որ, այո, Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում։ Դա անարդարացի էր Ուկրաինայի և ուկրաինացիների նկատմամբ: Եվ դա անազնիվ էր նաև եվրոպական ղեկավարների կողմից։ Երբ նրանք խոսեցին, խոստացան, որ մենք կլինենք ՆԱՏՕ-ում», — ընդգծել է Զելենսկին։

Նա նշել է Գերմանիան և ԱՄՆ-ն թույլ դիրքերում են, քանի որ երկխոսություն են վարում Ռուսաստանի հետ՝ չնայած նրա գործողություններին։

Լրահոս