SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոշ համայնքում գտնվող հանդիսությունների սրահի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել և կան վիրավորներ։
Տեղեկություն է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնում, որ Կոշ համայնքից «Գագաթային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել զորակոչիկ, Արագածոտնի մարզի բնակիչ 18-ամյա Ավետիս Վ․-ն, իսկ քիչ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Կոշ համայնքում վայր ընկնելու հետևանքով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, Աշտարակի ոստիկանները պարզում են, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչներ 41-ամյա Նվեր Բ․-ն և 24-ամյա Մայիս Ա․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
27