«Հարգելի ընկերներ և լրագրողներ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ 2024թ հունիսի 12-ին Բաղրամյան -Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների արդյունքում դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը:
Այս գործով նպատակ ունենք հասնելու գործի արդար և անաչառ քննության, մեղավորների բացահայտման և պատժման:
Ես և իմ վստահորդը ունենք ռեալ և խորը գիտակցում, որ ճանապարհը բարդ է լինելու, բայց այդուհանդերձ արդարություն լինելու է»,- գրել է նա։