7 Մայիսի, 2024
Ինչպես հաղորդում է hraparak.am-ը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երթի ավարտին հայտնեց, որ այսօր մարդիկ կմնան Չարենցավանում, որտեղ կնստեն, կխոսեն, որոշ հարցեր կքննարկեն։

«Խնդրում եմ` գնացեք հիմա տաք թեյ խմեք մալինայով, եթե չկա, ուրեմն հաղարջով։ Գնացեք, հանգստացեք, տաքացեք, ձեր մտքում վերարտադրեք այս օրը, ինչպես եք հաղթել ու, ու այդ մտքով վաղը կհանդիպենք»,– ասաց Բագրատ սրբազանը։

Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր։

 

kotayk

Լրահոս