23 Մարտի, 2023

Սյունիքի մարզում ողբերգական ավտովթար է եղել: Ժամը 17:00-ի սահմաններում Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 308 կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ձորը` հայտնվելով բետոնե պարսպի և ծառի արանքում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկը երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդն է, ով Մեղրի քաղաքի բնակիչ, 47-ամյա Կարեն Մարտիրոսյանն է, իսկ վիրավորներն էլ նրա ընտանիքի անդամներն են:

kotayk

Լրահոս