27 Նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Քննական գործընթացը համակարգում էր ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված  զինծառայողներին պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց քննություններին ԶՈւ բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը` ընդգծելով, որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր գեներալ ու բարձրաստիճան սպա պետք է օրինակ հանդիսանա ծառայակիցների և ենթակաների համար։

Քառօրյա ատեստավորման ընթացքում մասնակիցները քննություններ կհանձնեն ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից և մասնագիտական գիտելիքների ու պարտականությունների իմացությունից։

Լրահոս