Շատերը պահեստ էին իջել անմիջապես մարտական գործողությունների ավարտից հետո` խրամատներից: Փրկվելով պատերազմից` այդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան:
Առ այս պահը հանրության մեծ շերտերի համար հստակություն չկա, թե ի՞նչ եղավ այդ օրը` դժբախտ պատահա՞ր, թե՞ արտաքին ներգործությամբ տեղի ունեցած ահաբեկչություն: 2 վարկածի մասին այս ընթացքում բազմաթիվ կարծիքներ հնչեցին, սակայն կրկնում եմ` հստակություն չկա:
Երկրում մի մեքենա են բռնագանձում ողջ աշխարհով հայտարարում են, մարդիկ իմանում են թեմայի նախապատմությունը, աճուրդի գինը, պատասխանատուներին և այլն:
200-ից ավելի մարդ ենք կորցրել ո´չ պատասխանատուների մասին ստույգ տեղեկատվություն կա, ո´չ էլ, առավել ևս, պատժվածների:
Ինչպե՞ս էր ստացվում, որ այդ պահեստի անվտանգությունը մինչև ողբերգությունը իրականացվում էր հատուկ նշանակության ուժերի կողմից ու ինչպես և ում հրամանով, պայթյունից ժամեր առաջ, այդ ուժերն այնտեղից դուրս բերվեցին և ռազմական կարևոր նշանակության օբյեկտը, ըստ էության, թողնվեց բախտի քմահաճույքին:
Այդյո՞ք այդ ամենից տեղյակ չէր ՀՀ կառավարությունը (վստահ եմ, որ տեղյակ էին) և ինչպե՞ս, ու՞մ հրամանով ու ի՞նչ շարժառիթներից ելնելով է ՊԲ հրամանատարը գործել` օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման տեսանկյունից»,-գրել է նա։