7 Մարտի, 2025
Ազատության հրապարակում Ադրբեջանում ապօրինի պատանդառված հայ գերիների խնդրով հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ  Մանե Թանդիլյանը գրում է․
«Պակիստանցի իրավապաշտպան, 2016 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»:
«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը ինչպես կարող եք»,- հայտնել է իրավապաշտպանը:
Կարևոր է, որ միջազգային հանրությունը ավելի ակտիվ և հետևողական զբաղվի գերիների հարցով, ինչը վստահ եմ ունենալու է իր դրական արդյունքը»։

Լրահոս