Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր՝ հունվարի 13-ին բուժզննման է ենթարկվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ հետազոտության արդյունքներով Հենրիխի մոտ չեն հայտնաբերել լուրջ վնասվածքներ՝ միայն ձախ ազդրի մկանների փոքր ձգվածություն։
Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը կկարողանա մասնակցել Ա Սերիայի 21-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ տնային հանդիպմանը, որը կկայանա հունվարի 15-ին։
40