13 Հունվարի, 2025

Ռուսաստանի Տուլա քաղաքի զինվորական հոսպիտալում խոշոր հրդեհ է բռնկվել։ Շենքը պատկանում է օդադեսանտային ուժերի 39-րդ առանձին բժշկական ջոկատին։ Այս մասին գրում է Baza տելեգրամ-ալիքը։

Հրդեհը տարածվել է գրեթե ամբողջ շենքով, փլուզվել է գագաթն ու տանիքի մի մասը։ Ռուսաստանյան մեկ այլ տելեգրամ-ալիքի՝ 112-ի հաղորդմամբ՝ տարհանել են 57 մարդու։

Տուլայի շրջանի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտնել է, որ հրդեհի վայրում ժամկետային զինծառայողներ են եղել։ Որպես հրդեհի նախնական պատճառ նա նշել է «էլեկտրական լարերի անսարքությունը»։

Տուլայի շրջանի նահանգապետի խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Լրահոս