14 Հունվարի, 2025

Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ տարեց թոշակառու ազգականս 100 դրամանոցով փորձել է Թելսելի սարքից տոմս վերցնել։ Փողը «կուլ է տվել», տոմս չի տվել։

Մոտը այլ մանր չի եղել, մտել է կողքի խանութ, թղթադրամ չեն մանրել, ստիպված ինչ-որ բան է գնել, որ մանր տան։

Հետո քայլել է մինչև հաջորդ կանգառ, 200 դրամանոց է գցել մյուս սարքի մեջ, որ 2 հատ տոմս վերցնի QR-ով, այդ 200 դրամն էլ է կուլ տվել, տոմս չի տվել։

Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն, այս ցրտին»,- գրել է Վրթանեսյանը` օգտագործելով «ավիրյան» և «նիկոլաթալան» հեշթեգերը:

Լրահոս