Փաստաբանները հայտարարություն են տարածել Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության և դատարանների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ։ Մասնավորապես՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ից՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականանցնելու նպատակով Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ահաբեկչական գործողությունների մեկնարկից սկսած Երևան քաղաքում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների մի քանի տասնյակ մասնակիցների նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում, որի միակ նպատակն է ՀՀ քաղաքացիներին հեռու պահել մայրաքաղաքում և Հանրապետության տարբեր քաղաքներում իրականացվող համանման խաղաղ անհնազանդության ակցիաներին և հանրահավաքներին մասնակցությունից։ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մոտ հինգ տասնյակ անձի նկատմամբ։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու գրեթե բոլոր միջնորդությունները բավարարվում են դատարանների կողմից։ Այնինչ, նշված անձանց առաջադրված մեղադրանքների նկարագրությունն անգամ որևէ աղերս չունի զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմի հատկանիշների հետ։ Կալանավորում կիրառելու որոշումների գերակշիռ մեծամասնության հիմքում դրվել են բացառապես մեկ կամ մի քանի ոստիկանի ցուցմունք, ընդ որում՝ այն ոստիկանների, որոնք անհամաչափ ուժի գործադրմամբ իրականացրել են այդ անձանց ձերբակալումը։ Ցավով արձանագրում ենք, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները բավարարած դատավորները մինչդատական վարույթի նկատմամբ դատական երաշխիքներն ապահովելու իրենց առաքելությունն իրականացնելու փոխարեն ուղղակի մասնակցություն են ունենում այս քաղաքական շարժառիթ ունեցող հետապնդումներին։ Գրեթե բոլոր ձերբակալված անձինք թե՛ ձերբակալման պահին և թե՛ ոստիկանության համապատասխան բաժինների ճանապարհին ՆԳՆ ոստիկանության ՀՆԳ աշխատակիցների կողմից ենթարկվել են դաժան ծեծի և խոշտանգումների, ինչն ուղեկցվել է այդ անձնաց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող սեռական բնույթի հայհոյանքներով և սպառնալիքներով։ Արձանագրում ենք նաև, որ հանրության և տեսախցիկների առջև տեղի ունեցած բռնության այս հանցավոր դեպքերի վերաբերյալ ո՛չ ՆԳՆ ոստիկանությունը և ոչ էլ ՀՀ քննչական կոմիտեն որևէ իրավական համարժեք գործընթաց չեն իրականացնում, ինչով էլ փաստացի խրախուսում են Ոստիկանության կոնկրետ ստորաբաժանումների նման հանցավոր վարքագիծը։ Վճռական ենք բացահայտելու, հավաքագրելու և ամբողջացնելու այս հակաիրավական գործընթացի ամբողջական շղթան և դրանցում ներգրավված պաշտոնատար անձանց։ Կոչ ենք անում տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ականջալուր լինել այս աղաղակող ապօրինությունների վերաբերյալ փաստերին և ներգրավվել այդ ապօրինություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։ Հորդորում ենք ՀՀ իրավասու պետական մարմիններին վերադառնալ իրավունքի և օրինականության դաշտ և վերջնականապես չհատել անդառնալիության կետը։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը որպես իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողներ, հասարակական հիմունքներով պաշտպանել ՀՀ-ում մարդու իրավունքները և սահմանադրական արժեքները՝ հաղթահարելով համակարգի կողմից ստեղծվող բոլոր արհեստական խոչընդոտները։ Փաստաբաններ՝ Աղբյուրը` Արսեն Բաբայան |
Լրահոս
-
Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին
-
Գեղարքունիքի մարզում զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա աշակերտուհուն. shamshyan.com
-
Բայդենի որդին հայտարարել է, որ հանրապետականները փորձում են սպանել իրեն
-
ՀՀԿ-ականները ծաղկեպսակ ու «իշաոտնուկներ» են բերել ՄԻՊ գրասենյակ՝ ի նշան բողոքի
-
Ամեն ինչ դնում էինք ԼՂ ստեղծելու անլուծելի խնդրի վրա. Փաշինյան
-
Վիշապի տարվա կանխատեսում բոլոր նշանների համար
-
«Տղայական ռազբորկաներ», որոնք կյանք են արժենում. ով է պատասխանատու դեռահասների վարքի համար
-
Առաջիկա 2–3 տարում Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում մեծ թռիչք կլինի․ ՌԴ-ում Իրանի դեսպան
-
«Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. Վահան Կոստանյանի հոդվածը «Irna» լրատվականում
-
Բեռնատարները քարշակի օգնությամբ են անցել Սյունիքի ճանապարհներով
-
Սուպերմարկետի պահարանում լիցքավորված ատրճանակ և ծալովի դանակ թողած 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է
-
ՔՊ-ականը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին
-
Ուկրաինայի ֆինանսավորման հարցում Սպիտակ տունն ու հանրապետականները փակուղում են
-
Երևանում խուլիգանական վարք դրսևորած ՌԴ քաղաքացին հաղորդել է՝ դիմակավորված անձինք նվաստացրել են իրեն
-
Բուժականում բախվել են Hyundai-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխա
-
Վարչապետը ներկա է գտնվել Դիլիջանի մարզահամալիրի բացման արարողությանը
-
Հրանտ Մարգարյանին ԱԱԾ են կանչել ու հարցաքննել. ինչ քրեական գործ է քննվում
-
Անհրաժեշտ է համահայկական օրակարգի կետեր մշակել․ Արամ Ա-ն Արցախի հարցով խորհրդակցություն է հրավիրել
-
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանին
-
Այս տարվա 11 ամսվա տվյալներով` Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, որը երկրի համար բացարձակ ռեկորդ է. Քերոբյան
-
«Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». քաղաքագետ
-
Պատգամավորներն արձակուրդ չեն գնա. նրանց համար աշխատանքային է
-
«Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ»
-
Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ»
-
Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»
-
Մանվել Բադալյանն ընտրվեց Պետական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
-
Պողոսյանին ՀՀ-ին արտահանձնելու շուրջ ՌԴ և ՀՀ իրավապահները դեռ համաձայնության չեն եկել
-
Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատարը ոչ միայն դեմոնստրատիվ օրենք է խախտում, այլև ամեն ինչ անում է, որ իրեն չտուգանեն (տեսանյութ)
-
Թալինի ղեկավարը մոտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. Hetq.am
-
Ով զենք կրելու ունակ է, պետք է հեշտ հասանելիություն ունենա, ՀՀ-ն անվտանգային մարտահրավերներ ունի