ԲԱՅՑ ավելի լավ է իմ նկատմամբ էլ բերետներն ուժ կիրառեին, քան անեին այն, ինչն իրենից ներկայացնում է հերթական անպատկերացնելի բարոյական անդունդը։
Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին – խոնարհությունն ու քրիստոնեական մյուս առաքինությունները կրող մի համեստ եկեղեցականի – և դրա հետևանքով Դանիել սարկավագը հայտնվել է հիվանդանոցում տարբեր մարմնական վնասվածքներով…
Հասանք նրան, որ ստիպված ենք ԱՌԱՆՁԻՆ բերետների համեմատել Քրիստոսին չարչարող հռոմեացի զինվորների հետ»։
ՀԳ. Հուսով եմ ոստիկանության ղեկավարության համար ԳՈՆԵ այս միջադեպն է անընդունելի»։