հետ այցելել է Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան դպրոց: Դպրոցում կառուցվել է մարզադահլիճ, իսկ հիմնանորոգումն ընթացքի մեջ է: Դպրոցում շրջելուց հետո, վարչապետին դպրոցի բակում սպասում էին վանաձորցիները:
«Պարոն Փաշինյան ջան, էս խի ես սենց նիհարել, շատ եք նիհարել»,- ասաց հավաքված կանանցից մեկը: Ինչին ի պատասխան, Փաշինյանն ասաց, որ նիհարելը լավ է, վատ բան չէ: Հավաքվածներցի մեկն էլ ասաց՝ հեղափոխութունից հետո ամեն օր յութուբում ասում է՝ երբ պե՞տք է բնակարան ունենան: «Հեղափոխության իմաստն ու նպատակը երբեք այն չի եղել, որ մարդկանց տներ բաժանեն:
Հեղափոխության նպատակն եղել է այն, որ մարդկանց աջակցի, օգնի, դրդի, դնի այն վիճակի մեջ, որ մարդիկ իրենք աշխատեն, վաստակեն, պետության հարկերը վճարեն և իրենք իրենց համար բնակարան ձեռք բերեն»,- ասաց Փաշինյանը:
76