25 Դեկտեմբերի, 2023
Պլանավորում ենք ևս մոտ 200 ավտոբուս ավելացնել մեր գծերում, պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։

Այս մասին այսօր, խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր տրամաբանության մաս են։

Հանրային տրանսպորտն ունի այս քաղաքում առաջնահերթություն, տրվելու է այդ առաջնահերթությունը և հանրային տրանսպորտից օգտվող մարդուն պետք է ապահովենք լավագույն պայմաններով»,-հայտարարեց Ավինյանը։

 

 

kotayk

Լրահոս