14 Փետրվարի, 2023
Ավագանու նիստում Լյուդմիլա Սարգսյանը քնով է անցել: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա քնում ու հետո միանգամից վեր թռչում:

Թերևս ավագանու անդամ տիկինն առաջին անգամ չէ, որ նիրհում է նիստերի ժամանակ:

2021 թվականի դեկտեմբերին ևս հաջողվել է ֆիքսել, թե ինչպես է նա նիրհում: Այդ անգամ նրան կողքից «բզեց» և արթնացրեց գործընկերը, որի ելույթների ժամանակ էլ, ի դեպ, սովորաբար ֆիքսում են քնկոտ տիկնոջը:

 

Լրահոս