13 Նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 13-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին և Հասարակական անվտանգության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Ցզինտաոյին։

Արամ Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու պետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես իրավապահ ոլորտում արդյունավետ համագործակցությունը։

Ոստիկանության պետը նշել է երկու երկրի իրավապահ մարմինների համատեղ ձեռքբերումները, կարևորել փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրված ջանքերը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Չեն Մինը նույնպես կարևորել է հայ-չինական 32-ամյա բարեկամական հարաբերությունները, ընդգծել հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքները։

Քննարկվել են համագործակցության ընդլայնման, ինչպես նաև երկուստեք հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր։

Լրահոս