23 Դեկտեմբերի, 2023
Քորթնի Քարդաշյանը եւ Թրեւիս Բարքերը առաջին անգամ ներկայացրել են իրենց փոքրիկ որդու՝ Ռոքիի լուսանկարները։

Ռեալիթի-շոուի աստղը եւ Blink-182-ի ռոքերը Ինսթագրամում հրապարակել են իրենց առաջնեկի, որը ծնվել է նոյեմբերին, հինգ լուսանկար։ Բայց զույգը, ըստ երեւույթին, հրաժարվել է ցույց տալ փոքրիկի դեմքը, համենայն դեպս՝ ներկա պահին։

Քարդաշյանն այն մասին, որ երեխա է սպասում, առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է հունիսին, ամուսնու համերգներից մեկի ժամանակ։ Զույգի որդու ծննդյան տանող ուղին փորձություններով լի էր։ Բարքերից երեխա ունենալու Քարդաշյանի փորձերը գրանցվել են «The Kardashiansн» ռեալիթի-շոուում, որը հեռարձակվում է Hulu-ով։ Արտամարմնական բեղմնավորման անհաջող փորձից հետո զույգը ավելի ուշ հայտարարել էր, որ երեխան սաղմնավորվել է բնական ճանապարհով։

Այնուհետեւ, սեպտեմբերին, Քարդաշյանը պատմել է, որ ստիպված է եղել «պտղի շտապ վիրահատության ենթարկվել»։ «Հավետ շնորհակալ կլինեմ իմ հիանալի բժիշկներին մեր երեխայի կյանքը փրկելու համար»,- գրել էր նա Ինսթագրամում։

Քարդաշյանը եւ Բարքերը երեխաներ ունեն նախորդ հարաբերություններից։ Ռոքին նրանց առաջնեկն է։

44-ամյա Քարդաշյանը երեք երեխա ունի նախկին զուգընկեր Սքոթ Դիսիկից։ 48-ամյա Բարքերը եւս նախկին կնոջից՝ Շանա Մոաքլերից երեք երեխա ունի։

 

 

kotayk

Լրահոս