8 Մայիսի, 2024

Տորոնտոյում կանադացի ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանության տեսուչ Փոլ Կրավչիկին։

Կրակոցների արդյունքում վիրավորվել է տան անվտանգության աշխատակիցը։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Ոստիկանությունը հրաժարվել է ասել, թե արդյոք ռեփերը կրակոցների պահին տանն է եղել: Դրեյքի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։

kotayk

Լրահոս