4 Հունվարի, 2023
 Երբ հանդիպում ես, մասնագիտական բարձր որակավորում ունեցող բժշկի, ով հենց առաջին հանդիպումից բուժառուին վստահություն է ներշնչում,հասկանում ես,որ լավ բժիշկ լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում: Այս դեպքում շնորհակալական խոսքերն ավելորդ են արտահայտելու այն երախտիքը, որ զգում եմ բժշկուհի Արմինե Նազարյանի հանդեպ: Իմ խոսքերը կարող են հաստատել այն հիվանդները, ովքեր հույսով ու հավատով են դիմում Գլենդելի M.D.Medigal Glinigi ընտանեկան բժիշկ Արմինե Նազարյանին ու հրաժեշտ են տալիս երախտիքի ու շնորհակալության անմեկնելի զգացումով։
Բուժման ընթացքում ավելի մոտիկից առնչվելով բժշկուհու հետ , մեկ անգամ ևս համոզվում ես, որ ընտրելով բժշկի աշխատանքը, նա Հիպոկրատի երդմանը հավատարիմփորձն ու գիտելիքները ի սպաս է դրել մարդկանց առողջության պահպանման կարևորագույն գործին:Իսկ նրան ուղղված շնորհակալական խոսքերն ուղղղակի ամբողջացնում են կոչումով բժշկի կերպարը:
Անսահման երախտիքով ցանկանում եմ ասել սիրելի բժշկուհի, Դուք Ձեր կենսակերպով ու աշխատաոճով վաղուց եք փաստել , որ Ձեր աշխատանքը կատարելիս երբեք հաշվի չեք առնում հոգնությունն ու ժամանակը: Շնորհակալություն, որ մեր կողքին կան Ձեզ նման հմուտ ու փորձառու մասնագետներ,ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց դիմող հիվանդներին օգնելու և նրանց բուժումը բարձր մակարդակով իրականացնելու համար:
Շնորհակալություն նաև կլինիկայի ադմինիստրատոր Նաիրային իրեն վերապահված աշխատանքին մեծ պատասխանատվությամբ վերաբերվելու, բուժառուների հանդեպ սրտացավ ու հոգատար վերաբերմունքի համար: 
Լիլիթ Ավետիսյան

Լրահոս