«Ոչ միայն ՔՊ-ին տեսնելու եք, այլև լսելու եք, նաև հպարտանալու եք»: Այս մասին լրագրողնրի հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։
Այդ պահին աստիճաններով բարձրացող քաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանը հեռվից ձայնեց լրագրողներին. «Շատ վրա չտաք»։
«15 րոպե է՝ չեն թողնում»,-ծիծաղով արձագանքեց Մինասյանը։
«Տեսա՞ր, ես քեզ поддержка արեցի»,- ասաց Ղուկասյանը։
«Շնորհակալ եմ, զգացված եմ, ընկեր Ղուկասյան»,-ասաց Մինասյանը՝ ավելացնելով, որ գժտված չէ Ղուկասյանի հետ, շնորհավորել է՝ իհարկե առանց կոնյակի ու շոկոլադի։
85