Վաղը հունիսի 7-ին ժամը 14:30-ին, Երևան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (հասցե Նազարբեկյան 40) կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» նախնական դատալսումները։ Ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք Սամվելը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։
Նիստը դռնբաց է։
11