27 Նոյեմբերի, 2023

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտարարել է  նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան։

Նա նշել է, որ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել Բաքվի վերաքննիչ դատարան։

«Նոյեմբերի 24-ին հանդիպել եմ իմ պաշտպանյալի հետ։ Խաչատրյանը առողջական խնդիրներ չունի։ Ես նրան բացատրեցի իր բոլոր իրավունքները»,- հայտարարել է փաստաբանը։

Լրահոս