4 Փետրվարի, 2023

Երեկ՝ ժամը 09։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ Պարգև Վ․-ն ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել, որ փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք կախովի փականը ջարդելու եղանակով մտել են իրենց շենքի բակում գտնվող իրեն պատանող ավտոտնակ և կոտրել Mercedes մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ դռան ապակին։ Այս մասին տեղեկանում ենք

Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ գողը կամ գողերը, ոչինչ չհայտնաբերելով, հեռացել են դեպքի վայրից

kotayk

Լրահոս