9 Նոյեմբերի, 2024
«Ամերիկայի ձայն»․ Դոնալդ Թրամփի նախընտրական ծրագրի հիմնական կետերն են՝ պետական սահմանների անվտանգության ապահովումը, տնտեսության զարգացումը և «առաջինը հաշվի առնել Ամերիկայի շահերը»։ Թեև նրա խոստումները, կարելի է ասել, համարձակ են, սակայն մանրամասների կարիք կա՝ հասկանալու, թե ինչպես են դրանք կյանքի կոչվելու:

«Այժմ պարզ է՝ մենք ամենաանհավանական քաղաքական կետում ենք։ Ահա, թե ինչ եղավ»,- ընտրություններից հետո հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Երբ ընտրությունների գիշերը ակնհայտ դարձավ, որ Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն, հանրապետական գործիչը ելույթ ունեցավ և կրկնեց առաջիկա չորս տարիների իր օրակարգը։

Պետական սահմանների անվտանգության ամրապնդումը առաջնահերթություն է, և Թրամփը հայտարարեց, որ սկսելու է անօրիանական ներգաղթյալների արտաքսման ամենից մասշտաբային ծրագիրը ամերիկյան պատմության մեջ՝ կոչ անելով մահապատժի ենթարկել ցանկացած միգրանտի, ով սպանել է ԱՄՆ քաղաքացու։

Լրահոս