«Ուրարտուի» նոր գործադիր տնօրեն է նշանակվել Սոֆյա Չելոյանցը։ Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
«Ուրարտուի» անձնակազմը ողջունում է Սոֆյա Չելոյանցին նոր պաշտոնում և մաղթում հաջող գործունեություն՝ ի շահ ակումբի»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Սոֆյա Չելոյանցը ունի աշխատանքային փորձ իրավաբանական և լրագրողական ոլորտում։
54