Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են առանց համարանիշի «ԳԱԶ 52» մակնիշի բեռնատարն ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Դեպքի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվում են ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Մահացածը «Mercedes»-ի վարորդն է: