ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր մերժեց ընդունել ընդդիմության` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարության նախագիծը։
Ըստ նախագծի` Հայաստանի խորհրդարանի անունից կոչ էր արվում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման համար։
Ընդդիմության հայտարարության նախագիծը չընդունվեց` 30 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հայտարարության նախագիծը հորդորում էր նաև Հայաստանի կառավարությանն ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։
33