Վրաստանում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանները վրացի գործընկերների հետ իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում բռնվել է հետախուզման մեջ գտնվող, «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած, շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու մեջ մեղադրվող «Ալավերդյանցի Կոկոն»:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ անցած տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» սպանած «Կոկո» մականվամբ քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։
Քրեական ոստիկանները «տաք հետքերով» հայտնաբերել են «Կոկո»-ին եւ տեղափոխել ՔԿՀ:
Կատարվում են թղթաբանական աշխատանքեր, որպեսզի «Կոկո»-ին արտահանձնեն Հայաստան։
80