Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Audi» (վարորդ Վ. Ա.) և «VAZ» (վարորդ Լ. Խ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել մյուս ուղևորին (Կ. .Խ, ծնված 1957 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վարորդ Լ. Խ.-ն (ծնված 2001 թ․) և ուղևոր Կ. Խ.-ն (ծնված 1957 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Կ․ Խ.-ն մահացել է, իսկ Լ․ Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։