4 Ապրիլի, 2025

Ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցի 7 հասցում գործող «Լյուքս Մասաժ» մերսման սրահում 2 քաղաքացի կեղծ թղթադրամ են վճարել մերսման ծառայություն կատարելու դիմաց:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, արդեն տեղում նշված սրահի տնօրեն, Երևանի բնակիչ 41-ամյա Ֆաթիմա Զ․-ն հայտնել է, որ իրեն վճարել են կեղծ գումար և մատնացույց է արել 2 քաղաքացու և վերջիններիս խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով Պարոնյան փողոցի 7 հասցեից ձերբակալվել և բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ոստիկանությունում պարզվել է, որ նշված քաղաքացիները հանդիսանում են Երևանի բնակիչներ 22-ամյա Գոռ Գ․-ն և 22-ամյա Գագիկ Մ․-ն, իսկ վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել է սուվիներ թղթադրամ:

Լրահոս