Երկարատև ծանր հիվանդությունից հետո ի Տեր ննջեց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը: Գույժը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ից սկսված։ Հոգեհանգստյան կարգը կկատարվի ժամը 18:00-ին։
Վերջին օծումը կկատարվի մայիսի 4-ին՝ ժամը 11-ին՝ հընթացս Սուրբ Պատարագի, նույն եկեղեցում։
88