mnews

15 Հուլիսի, 2022

«Նշված առիթով հարցում էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: ՊՆ գլխավոր քարտուղարը գրավոր պարզաբանել է, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր և վիրավորներ չեն եղել, պարգևատրման ներկայացումներ չեն եղել:

Ի հավելումն վերոհիշյալի՝ ՊՆ-ից հայտնում են, որ հիշյալ ջոկատին անդամակցել է 300 պահեստազորային՝ համաձայն հաստիքային կառուցվածքի, ջոկատը զինվորական ծառայության է ներգրավվել 2020 թ. հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 14-ը: Չնայած այդ պատկառելի թվին՝ ՊՆ-ի տեղեկատվությունից պարզվում է, որ ջոկատը N զորամասի ստորաբաժանում է, սակայն զորամիավորման հրամանատարի հրամանով նախատեսվել է որպես ԲԿ հրամանատարի ռեզերվ և գործել ԲԿ հրամանատարի առանձին կարգադրություններով՝ իրականացնելով 2-րդ շարակազմի պաշտպանության և թիկունքային ապահովման խնդիրներ, ուշադրություն՝ ընդամենը 31 զինծառայողի կազմով (այդ թվում՝ Ն. Գրիգորյանը): Ստացվում է, որ Նարեկ Գրիգորյանի ցուցակագրած 300 անձից ընդամենը 31-ն են ներգրավվել ինչ-որ թիկունքային աշխատանքներում: Սա է եղել «Գեղարքունիք» կոչված ջոկատի ամբողջ «մարտական ուղին»: 

Հայտնել էինք նաև, որ, ըստ տեղեկությունների, ՀՀ Ազգային  ժողովի պատգամավոր Նարեկ Հարազատի Գրիգորյանը նաև հաշվառված է ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում: Այս տեղեկությունը ՀՀ առողջապահության նախարարությունը չէր հերքել

Պաշտպանության նախարարին հարցրել էինք՝ արդյո՞ք հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված Նարեկ Գրիգորյանը իրավունք է ունեցել 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ կազմելու ջոկատ, զինվելու և մարդկանց ուղեկցելու մարտական գործողությունների, ՀՀ պաշտպանության նախարարությունն  ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկել՝ այդ ամենը վերահսկելու համար: Նախարարությունը, ցավոք, այս մասով որևէ պարզաբանում չի ներկայացրել:

Նախկին ձկնավաճառ, ինքնավնասման միջոցով բանակից խուսափած և, ըստ չհերքված տեղեկությունների, Սևանի հոգեբուժարանում գրանցված Նարեկ Գրիգորյանի՝ պատերազմի երես չտեսած ջոկատի վերաբերյալ ՊՆ տեղեկատվությունը լիովին բավարար է, որ սույն ինքնահռչակ «զորահրամանատարը» ևս դասվի Փաշինյանի պետականակործան իշխանության մանր և ծիծաղաշարժ «մարտկոցիկների» շարքը:

Այսքանը: Իսկ Նարեկ Գրիգորյանին խորհուրդ կտանք մատն այլևս չմտցնել մեղվաբնի մեջ, այն է՝ հնարավորինս քիչ ճառել և քիչ երևալ հանրային ուշադրության կենտրոնում: Դրա շնորհիվ հասարակությունը հնարավորինս քիչ կճանաչի Նարեկ Գրիգորյան անձի իրական դեմքն ու հետագիծը, ինչը, բնականաբար, միմիայն նրա շահերից է բխում:

Պաշտպանության նախարարության գրավոր պատասխանն՝ այստեղ»,-գրում է թերթը։

kotayk

Լրահոս