9 Փետրվարի, 2025

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն 1 շաբաթ է՝ Երևանում բոյկոտում են քաղաքային տրանսպորտի ուղեվարձի ապօրինի թանկացումը՝ հրաժարվելով վճարել 150 դրամ։

Բոյկոտի հեղինակները՝ Մայր Հայաստան շարժումը Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՅԴ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Քրիստինե Վարդանյանը, միմյանց հետ որևէ կապ չունեցող էլի ուրիշ անձինք ու կազմակերպություններ կարողացան այս մեկ շաբաթվա ընթացքում հասնել որոշակի դրական արդյունքի։

Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքով, ուղևորների մոտ 60 տոկոսը բոյկոտում ու չի վճարում 150 դրամը, ինչը լուրջ խնդիր է ստեղծել ՔՊ-ի համար։ Այնքան լուրջ, որ ԱՄՆ-ից վերադառնալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց էժանագին տեսանյութ նկարել, թե իբր տրանսպորտում ամեն ինչ նորմալ է։

Բայց արդեն երեկոյան նույն Նիկոլը հասկացել էր, որ ոչինչ էլ նորմալ չէ, և պետք է հետքայլ անել։ Այն, որ Նիկոլը տողերի արանքում սկսեց դժգոհել Տելսելի աշխատանքից, այլ մարդու օգնության կանչել սովորական ուղետոմս գնելու համար և ասել, թե համակարգը բարդ է, արդեն խոսում է այն մասին, որ Նիկոլը փորձում է զոհաբերել իր կողքի էլի շարք մարդկանց՝ իր կաշին փրկելու և ջրից չոր դուրս գալու համար։

Կարծում եմ, եկող շաբաթվա ընթացքում ՔՊ-ականները ավելի մոլեռանդ կփորձեն ձախողել բոյկոտն ու մարդկանց ահաբեկել, վախեցնել՝ ստիպելով համակերպվել հերթական թալանի հետ ու վճարել 150 դրամը, բայց եթե մենք կարողանանք պահել սկզբունքային պայքարը և քաղաքացիների հետ շարունակել բոյկոտը, չվճարել 150 դրամ, ապա օրերի ընթացքում Նիկոլը կօգտագործի հայտնի «Տարոն ջան, սիրուն չի» Սերժ Սարգսյանական մեթոդը՝ զոհաբերելով Տիգրան Ավինյանին։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան

Լրահոս