Դեկտեմբերի 14-ի նիստում Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունից:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 9.25%:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6.25%»,- նշված է գրառման մեջ: