20 Հուլիսի, 2022

 «Չորրորդ իշխանությունը» գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս կառավարական առանձնատանը պատգամավորների համար նախարձակուրդային հավաքույթ-խնջույք է կազմակերպել: Հյուրերի թվում են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է մեկ-երկու անգամ կենաց խմել, մյուսները, այսպես ասած, ազատ ոճի մեջ ժամանց են ապահովել մի մասը սուրճ-թեյ, մի մասը «խորովածային», մի ուրիշ մասն էլ «նարդի խաղալու» ֆորմատի մեջ են շփվել մեկմեկու հետ»,- տեղեկացրել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ըստ աղբյուրի երաժշտական մասը, ի թիվս այլոց, ապահովել է Հայկ Ղևոնդյանը Սպիտակցի Հայկոն, որի որդին ակտիվորեն մասնակցում է «Դիմադրություն» շարժման ցույցերին։

Աննախադեպ ու պատմական է նաև այս իշխանության երաժշտական ճաշակը։ Նախկիններն իրենց «աստղային ֆաբրիկան» ունեին։ Այդ «ֆաբրիկան» հավատարմորեն ծառայում էր նրանց, նաև ստեղծագործում և արտադրանք էր տալիս, շատերը խայտառակ անճաշակ։ Անկեղծության համար, նրանցից և որևէ մեկն այս իմաստով չի կարող գերազանցել Սպիտակցի Հայկոյին։ Եվ եթե նախկին «ֆաբրիկան» հստակ էր իր քաղաքական կողմնորոշումներում, ապա Սպիտակցի Հայկոն շատ ավելի խորամանկ է գտնվել տարբեր թևերի հետ քաղաքական սիլիբիլիների մեջ է։ Սեպտեմբերի 21-ին էլ երգելու է։ Մինչ այդ ՔՊ-ի շարունակական «վիպուսկնոյները» կսպասարկի, որդին էլ ՔՊ-ի դեմ կպայքարի։ Մի օր կամ էշը կսատկի, կամ իշատերը»:

 

Լրահոս