Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձել է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետի եւ ԵՄ Խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած հանդիպմանը: Այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
Ալիեւը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի նախապատրաստմանն առնչվող հարցերը, հատկապես Բաքվի կողմից առաջարկված հինգ սկզբունքները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, տրանսպորտային միջանցքների բացումը, սահմանզատման հարցերը:
«Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները», – նշվում է հաղորդագրության մեջ:
Էրդողանն իր հերթին բարձր է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։