Քաղաքական գործիչ, «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կնոջ Նատալյա Ռոտենբերգի բրիտանական Ուեսթմինսթերում գտնվող 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանն առգրավվել է այն բանից հետո, երբ նա չի վճարել հիփոթեքը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Դատավորը կարգադրել է առգրավել շքեղ բնակարանը, որից տեսարան է բացվում դեպի Բուքինգհեմյան պալատը և թագավորական այգիները, այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ 40-ամյա Նատալյա Ռոտենբերգը «ընդհանրապես չի վճարել» գույքը գնելու համար տրամադրված վարկի համար:
Ռոտենբերգը բնակարանը գնել է իր անունով վերցնելով 1,3 մլն ֆունտ ստերլինգ վարկ:
Բրիտանական պարբերական նշում է, որ Նատալյան 69-ամյա Արկադի Ռոտենբերգի նախկին կինն է, ով 2014 թվականին Ղրիմի Ռուսաստանի կողմից բռնակցվելուց հետո ենթարկվել է պատժամիջոցների Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից: