«Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չէ մի, ամոթի պատ։
Օրեր առաջ, Ֆրանսիայի հրապարակում տեղադրվեց մի ցուցատախտակ, որտեղ փակցվեցին իրենց դաժանությամբ, լկտիությամբ ու ցինիզմով առավել աչքի ընկած ոստիկանները, առանց բերետների գույների խտրականության։
Դրանք այն մլիցեքն են, որ կոպտորեն խախտել են օրենքը և նրանց գործողությունները միանշանակ տեղավորվում է քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածների տիրույթում։
Նախ այդ մլիցեքը ինքնուրույն չեն գործում, այլ կատարում են իրենց վերադասի անմիջական հրահանգները, ասել կուզեմ, որ դրանք իրենց ղեկավարության հայելային արտացոլանքն են։
Հետևաբար այդ ցուցատախտակի վերևում պետք է լիներ նիկոլի տուզիկ մլիցայապետի ու իր տեղակալների և մյուս ղեկավարների նկարները։
Երկրորդ ամոթանք կարելի է տալ նրանց, ովքեր գոնե տանը փոքրիշատե դաստիարակություն են ստացել, բարոյականության կամ որևէ արժեհամակարգի կրողն են։
Հետևաբար այդ ցուցատախտակը պետք է վերանվանել ստրուկի, ստորի, ստահակի, սրիկայի, անբարոյականի, վիժվածքի, նիկոլի բութ գործիքի, անթասիբի, աննամուսի «երեսին թքելու»ցուցատախտակի։
նիկոլը ոստիկանությանը օգտագործում է ոնց կարող է և ոնց ուզում է։
Մենք կընդհատենք 2018թ-ից սկսված նիկոլ-ոստիկսնություն մեղրամիսը։
Հ.Գ. Ոստիկանությունը երբեք այսքան կտրված չի եղել հասարակությունից, երբեք էլ այսքան ցածր վարկանիշ չի ունեցել, ավելին երբեք այսքան արհամարված, ստորացված ու օգտագործված չի եղել»։