Ոչ չեմ միանա իմպիչմենթի գործընթացին, ի՞նչ իմպիչմենթ: Այս մասին այսօր սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Խաչտուր Սուքիասյանը անդրադառնալով հարցին, թե արդյոք կմիանա վարչապետին իմպիչմենթի ենթարկելու գործընթացին, եթե այդպիսին սկսվի:
«Ամեն մարդ ինքն իր համար նոր երգ է հորինում, սկսում է յդ երգը երգել: Հորինում են քաղաքական այն ուժերը, որոնք ամոթ չունեն: Եթե ամոթ ունենային, կկանգնեին պետության հիմքերի կողքին, դա իշխանությունն է, կառավարությունն է, ՊՆ-ն է: Երբ ուսումնասիրում ենք մեր հազարամյա պատմությունը, բոլոր ժամանակներում պետականության ունեցած ժամանակներում Հայաստանի պետությունը, թագավորությունը քանդվել է այս նույն ձեւերով: Իհարկե, մարդիկ կան, որ չեն հասկանում ինչ են անում, կամ մարդիկ կան, որոնք շփոթմունքի մեջ են, մարդիկ կան էմոցիոնալ են, ստանում են տեղեկություններ, սկսում են էմոցիոնալ գործողությունների մասնակցել: Սա խպետք է վերանա, սա պետություն է,մեր պետականության հիմքերը պետք է լինեն շատ ամուր»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ մարդիկ վրդովվել էին վարչապետի երեկ ԱԺ-ում արած հայտարարությունից, թե ինքը կստորագրի փաստաթուղթ, որից հետո գուցե իրեն դավաճան կոչեն, Սուքիասյանն արձագանքեց. «Ինձ ներկայացրել են, թե ինչպես են սոցիալական կայքերում խեղաթյուրել ՀՀ վարչապետի խոսքերը: Խնդրում եմ, դրեք մի քանի անգամ նայեք իր խոսքն ԱԺ-ում: Ոչ մի ժամանակ չի եղել, որ միլիարդից ավել գումար պահւստներում ունենաս քո երկրի պաշտպանության համար: 50 մլն դոլարի համար աղաչում էին, որ մի զենք առնեին: Ի՞նչ են ուզում էս երկրից: 1,5 մլրդ փող է հավաքվել: Սա է պետությունը, միլիարդներ ենք հավաքելու, բայց չենք կռվելու, ուժեղ ենք լինելու: Պետք է զենք ունենաս, որ քեզ հետ չկռվեն, պետք է գումար ունենաս, որ քեզ հետ չկռվեն: Սա է իրականությունը:
Իսկ երբ հարձակվում էին Փաշինյանի վրա, պաշտպանության նախարարի վրա, ինձ վրա, պատճառը գիտեի՞ք: Որ թուլացնեին իշխանությունը»:
News.am