Ազգային ժողովի խորհրդի այսօր հուլիսի 22-ին նախատեսված նիստը չկայացավ: Նիստի օրակարգում Ազգային ժողովի ընդդիմադիր 32 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն էր: Նիստը չի կայացել, քանի որ քվորում չի եղել:
«ՉԻ». Եկեք ձևակերպումները ճիշտ տանք: Քաղաքական տեսանկյունից ոչ թե քվորում չի եղել, այլ իշխող խմբակցությունը դեռ վերջնական տեսակետ այս հարցի շուրջ չունի: Չեն որոշել ինչ անեն, դրա համար էլ չեն գնացել նիստի: Որովհետև քվորում լինել-չլինելու հարցը իրենցից է կախված: Մենակ իրենցից:
Իսկ եթե հարցին մոտենում ենք ճշտի տեսանկյունից, ապա ոչ թե քվորում չի եղել, այլ ախպերացում է եղել: Այսինքն ընդդիմադիրների հանդեպ ախպերական մոտեցում է եղել: Ասել են հա, չեն գալիս նիստերին, բայց որ մանդատազուրկ անենք, հետն էլ պիտի մեր խորհրդարանը ցրենք: Եվ հետո, սրանից լավ ընդդիմություն հազիվ էլ գտնենք. ոնց պետք է, տենց էլ անում են:
Մի քիչ շատ են ղժղժում, բայց դե, հաչան շունը երբեք կծան չի լինում, մանավանդ, եթե դեմը ոսկոր ես գցում: