Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին Պետականության օրվա առթիվ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները:
Լիահույս եմ, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կհարստացնի երկկողմ օրակարգը նոր նախաձեռնություններով»
3