12 Մայիսի, 2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Արտաշատի խճուղում երեկ տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների և երկու հոգու մարմնական վնասվածքներ պատճառելու համար սպանության փորձը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում է Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ 34-ամյա Արման Խաչատրյանը, որը Երևանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տղան է։

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում քննություն է տարվում Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ կրակոցների արդյունքում վիրավորվել են «Նորագավիթցի Ծուռն» ու «Այնթապցի Լյովիկը», որոնց տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն և բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։

Լրահոս