14 Հունվարի, 2023

Հունվարի 14-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվել է Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին Կիևում։ Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։

Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։

Ալեքսանդր Պետրակովի մարզչական կարիեիան

«Բուդիվելնիկ» Իվանկով — 1991-1993

«Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) — 1993-1994

ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) — 1996-1998

ԲԿՄԱ-2 Կիև — 1998-1999

«Սպարտակ» Սումի — 2000

«Վիննիցա» — 2001

«Վիննիցա» (մարզչի օգնական) — 2001

«Դինամո» Կիև (ակադեմիա) — 2002-2005

Իվան Պոդդուբնիի անվան Օլիմպիական քոլեջ — 2006-2010

Ուկրաինայի Մ-16 հավաքական — 2011
Ուկրաինայի Մ-17 հավաքական — 2012
Ուկրաինայի Մ-18 հավաքական — 2013
Ուկրաինայի Մ-19 հավաքական — 2014
Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական — 2015
Ուկրաինայի Մ-17 հավաքական — 2016
Ուկրաինայի Մ-18 հավաքական — 2017
Ուկրաինայի Մ-19 հավաքական — 2018
Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական — 2019
Ուկրաինայի Մ-17 հավաքական — 2020
Ուկրաինայի Մ-18 հավաքական — 2021
Ուկրաինայի ազգային հավաքական — 2021-2022

Լրահոս