3 Հոկտեմբերի, 2023
Խառը մենամարտերի մարտիկ, UFC թեթև քաշային կարգի ութերորդ համար Արման Ծառուկյանը սոցցանցերում նոր գրառում է հրապարակել, որում խոսել է գրեփլինգի մրցաշարում իր հաղթանակի մասին։

«Մանկության երազանք»,- գրել է Ծառուկյանը կցելով լուսանկար պարգևատրումից:

Հիշեցնենք, որ վերջին մենամարտում Ծառուկյանը հանդիպել էր Բրազիլիայի ներկայացուցիչ Խոակիմ Սիլվայի հետ։ Մենամարտը տևել է երկու ռաունդ և ավարտվել է Արմանի տեխնիկական նոկաուտով ժամանակից շուտ հաղթանակով։ Արմանը UFC-ում հանդես է գալիս 2019 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա խառը մենամարտերում 23 մենամարտ է անցկացրել, որոնցում տարել է 20 հաղթանակ (ութը նոկաուտով) և կրել երեք պարտություն։

Աղբյուրը Armsport.am:

Լրահոս