Փետրվարի 20-ին Ղազախստանում տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը:
Կապանցի մարզիկը 2024-ի առաջին մրցաշարում ցատկել է 16.26մ և արժանացել արծաթե մեդալի, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մրցաշարին մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:
Նշենք, որ 2015 թվականից կազմակերպվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, ինչպես նաև վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:
1