Հաստատվել է ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի Հայաստան — Ուելս հանդիպման մրցավարական կազմը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Բենուա Բաստիենը, մրցավարի օգնականներ Հիշամ Զակրանին և Օրելիեն Բերտոմեուն: Չորրորդ պաշտոնյան կլինի Ժերեմի Պինյարը:
Հայաստան — Ուելս հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 18։00-ին։
12