Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպման 2-րդ խաղակեսը։ Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը խփեց 2-րդ գոլը գերազանցելով Կիպրոսի հավաքականին։ Արդյունքում, այս պահի դրությամբ խաղի հաշիվը 2։1 է հօգուտ Հայաստանի։ Ընդամենը 17-18 րոպեի տարբերությամբ Հայաստանի հավաքականը պարտվողի կարգավիճակից մոտեցավ հաղթողի կարգավիճակին։
4