Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի Ուելսի թիմի հետ հանդիպումը։ Գրում է Armsport-ը։
«Իմ կարծիքով շատ լավ հանդես եկանք։ Շատ պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք երկրորդ գոլը խփել։ Երևի միակ խաղն էր, որ այսքան պահեր ստեղծեցինք։
Հենց այսպիսի ֆուտբոլ էինք սպասում, պատրաստ էինք խաղին։ Կարողացանք օգտագործել նրանց թույլ կողմերը, չեղոքացնել ուժեղ կողմերը։
Պետք է վերականգնվենք, այսօր շատ աշխատեցինք, ուսումնասիրենք մրցակցին և պատրաստվենք Խորվաթիայի դեմ խաղին»,- ասել է Հարոյանը խաղից հետո:
1